News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի կողմից «Facebook»-ում անցկացված քվեարկությունը վկայում է այն մասին, որ քվեարկության մասնակիցների մեծ մասը հանդես է եկել հայ-թուրքական  արձանագրությունների չեղյալ հայտարարման օգտին:

«Կոմիտեի «Facebook»-ի էջում ոչ պաշտոնական քվերակությունը  ցույց տվեց, որ արձանագրությունները չեղյալ հայտարելու եւ դրանք պահպանելու կողմնակիցների հարաբերակցությունը 10/1  է` հօգուտ Հայաստանի կառավարության կողմից արձանագրություննեը չեղյալ համարելու»,- հաղորդում է  կոմիտեն:

Մասնավորապես` 607  օգտատեր հանդես է եկել արձանագրությունները չեղյալ հայտարարելու, եւ միայն 61-ը` դրանք պահպանելու օգտին: Քվեարկությանը մասնակցել են օգտատերեր ողջ աշխարհից: Արդյունքներին հնարավոր է ծանոթանալ այս էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ