News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը հաջորդ տարի կնշի Ցեղասպանության հանցագործության կանխման ու պատժի մասին կոնվենցիայի 65 ամյակը: Այդ տարեդարձը կարեւոր հանգրվան է լինելու այն` ցեղասպանության հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետ գործիք դարձնելու համար:  Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ցեղասպանության ժխտումը եւ անպատժելիությունը նոր ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները տեսած ազգի զավակներ`  մենք համոզված ենք, որ անկախ որեւէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա դրանք կանխել»,- նշել է Նալբանդյանը:

Վերջինիս խոսքով, այս միաձայնության պակասի ապտճառով է, որ մարդկությունը կանգնում է մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առջեւ: «Խորապես համոզված ենք, որ մենք այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է ունենանք: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք մի այնպիսի աշխարհ հանդեպ, որում ցեղասպանության հանցագործությունն այլեւս երբեք չի կրկնվի»,- ամփոփել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ