News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ուղեւորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

«Իհարկե, փաստացի հակառակորդը կարող է դա անել։ Նա Ստեփանակերտ ուղեւորված ինքնաթիռներին հարվածելու զենք ունի։ Բայց ցանկանում եմ հիշեցնել, որ մենք էլ նույնը կարող ենք անել եւ կործանել Բաքու ուղեւորվող օդանավերը։ Բայց երբեք մեզ նման կարգի հայտարարություններ թույլ չենք տվել, թե «Բաքու ուղեւորվող ինքնաթիռներին կստիպենք վայրէջք կատարել», - հիշեցրել է Մովսես Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ԼՂՀ-ի ՀՕՊ-ն այս տարի 2226 ինքնաթիռների է «ուղեկցել» Ադրբեջանի տարածք։ «Այսինքն այդքան ինքնաթիռներ կարող էինք կործանել։ Օդային տարածքում միմյանց ինքնաթիռները ոչնչացնելու մասին խոսակցությունները լուրջ մարդկանց հարիր չեն, եւ միջազգային հանրությունը հանդուրժողաբար չի վերաբերվի նման գործողություններին», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ ինքը մտադիր է օդանավակայանում թռիչքներն սկսելուն պահից Երեւան այցելել բացառապես ինքնաթիռով։ «Չեմ կարծում, թե ադրբեջանցինեը կհամարձակվեն իրագործել սպառնալիքները», - ամփոփել է Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվել է շահագործման, սակայն թռիչքներ դեռ չեն կատարվում։ Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը  վերսկսելու հեռանկարը Ադրբեջանոմ հիստերիա է առաջացրել։ Այնտեղից պարբերաբար Ստեփանակերտ մեկնող օդանավերը «կործանելու» կամ «իջեցնելու» սպառնալիքներ են հնչում, որոնք հակասում են Քաղաքացիական ավիացիայի մասին  միջազգային օրենսդրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ