News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման խնդիրը էապես կապված է Հայաստանի միջազգային կշռի հետ։ Այդ մասին նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա նշեց, որ եթե Հայաստանի կշիռը թույլ եղավ, ապա նրանք կարող են խուսափել նույնիսկ հայ եղեռն արտահայտությաունից. « Այդ պատճառով, հույսը, որ ԱՄՆ-ը կճանաչի ցեղասպանությունն ու լայնածավալ ճնշումներ կիրագործի Թուրքիայի նկատմամբ, աննշան է։ Այլ խնդիր է, որ մենք ինքներս կարող էինք այնպես անել, որ որոշակի ազդեցություն ունենանք ԱՄՆ-ում ցեղասպանության խնդիրը խորացնելու եւ ավելի իրական հիմքերի վրա դնելու առումով։ Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը էապես վնասեց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում։ Քանի դեռ չկար այդ քաղաքականությունը, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բացակայում էր որեւէ հարաբերություն ու Թուրքիան որեւէ հիմնավորում չուներ, թե ինչու ԱՄՆ-ը չպետք է ճանաչեր Ցեղասպանությունը»,-պարզաբանեց Բոզոյանը։

Նա ասաց, որ քանի դեռ գոյություն ունի այդ ֆուտբոլային դիվանագիտությունը, Թուրքիայի ու Հայաստանի  խորհրդարանում առկա են արձանագրություններ, ապա Թուրքիան ֆորմալ իմաստով միջազգային հանրությունից կպահանջի չխանգարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուստի ցեղասպանությունը ճանաչելով կխանգարեք մեր հարաբերություններին. «Բոլորս էլ հասկանում ենք, որ սա խաբկանք է, իսկ դա մենք ենք ստեղծել ու մեզ գցել թակարդը, ուստի Օբաման ու մյուս երկրների ղեկավարները նշում են, որ ավելի լավ է չխանգարել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը».-ասաց քաղաքագետը ու ավելացրեց.  «Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը նախագահական ընտրություններին, թեկնածուները իրենց ընտրական ծրագրերում չեն անրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին եւ ոչ մի խոստում չեն տվել»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ