News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման  16-ամյակի կապակցությամբ այսօր` նոյեմբերի 10-ին անցկացվեց  «Տարվա լավագույն համայնք-2012»  մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը,  մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ,  ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծեց արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգերով: 2012 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց  Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքը։ «Մաքուր համայնք»  անվանակարգում մրցանակի արժանացավ  Գեղարքունիքի  մարզի Գավառ քաղաքը,  «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի  քաղաքը։ Լավագույն կանաչապատ համայնք ճանաչվեց Երեւանը:

«Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ «Հայաստանի համայնքների միության»  կողմից եւ կազմակերպվում է 2006 թվականից։

Մրցանակաբաշխության նպատակն է  գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի  գործունեությունը եւ խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:   

«Հայաuտանի Հանրապետության տոների եւ հիշատակի oրերի մաuին»  ՀՀ  օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը  պաշտոնապես  նշվում է  որպես Տեղական ինքնակառավարման օր:

Տպել
Ամենաշատ