News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի օգտին քվեարկած ամերիկահայերը կարող էին հույս ունենալ, որ նա առաջիկա 4 տարում «համարձակություն կունենա բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին»: Հայաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ամերիկահայերի մեծ մասը Օբամայի օգտին կարող էր քվեարկել «հին հիշողության» ազդեցության ներքո, հիշելով ապրիլի 24-ի իր ուղերձում «Մեծ եղեռն» արտահայտությունը:

«Շատերը կարող էին համարել, որ դա ավելին է, քան ոչինչ չստանալը: Ոմանք կարող էին հիշել նաեւ դրան հաջորդած ցեղասպանության անուղղակի հիշատակումները Օբամայի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում»,-ընդգծեց Սաֆրաստյանը, հավելելով, որ հենց դա է Օբամայի հանդեպ հայերի համակրության պատճառը, թեեւ վերջին տասնամյակներում առաջին անգամ ոչ գործող նախագահը, ոչ նրա մրցակիցը քարոզարշավի ժամանակ չհանդիպեցին Ամերիկայի Հայ դատի հանձնաժմբի անդամների հետ եւ ձեռնպահ մնացին որեւէ խոստումից:

Սաֆրաստյանի կարծիքով, դրա պատճառն այն է, որ Վաշինգթոնը չի ցանկանում վնասել Թուրքիայի հետ բանակցությունները, որը հատուկ կարեւորություն է ստացել ԱՄՆ-ի համար, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում մոտ դաշնակից համարվող Եգիպտոսին կորցնելուց հետո:

Սաֆրաստյանը նաեւ նկատեց, որ Քալիֆորնիայի հայկական կազմակերպություններն ավանդաբար սերտ կապեր ունեն դեմոկրատական կուսակցության հետ: «Հենց դա է պատճառը, որ ամերիկահայերի մեծ մասը ավանդաբար քվեարկում է հենց Օբամայի օգտին»,-ամփոփեց նա:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ