News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հոպա (Համշենի հատված) քաղաքում 2011-ի մայիսի 31-ին Էրդողանի դեմ բողոքի ցույցը դաժանորեն ցրած ոստիկանների կողմից արված մի նոր տեսագրություն է հայտնվել։ 

Թուրքական Radikal-ը ներկայացրել է 2011-ի մայիսի 31-ին մի ոստիկանի կողմից նկարահանած տեսագրությունից 2 հատված, որից մեկում լսում ենք, թե ինչպես է ոստիկանը նշում, որ ինքը քարով հարվածում է ցուցարար երիտասարդներին, մյուս ոստիկանից պահանջելով, որ նա էլ քարով հարվածի, ինչպես նաեւ լսվում է ոստիկանի սեռական բնույթի թունդ հայհոյանքները ցուցարար երիտասարդների հասցեին։

Ներկայացված մյուս տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են խիստ զրահավորված ոստիկանները մահակներով ծեծում անկյունում հայտնված երիտասարդներին։

Նշենք, որ այդ բողոքի ցույցից հետո 51 համշենցու հանդեպ մեղադրանք է ներկայացվել՝ հասարակական գույքը վնասելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու եւ վիրավորելու մեղադրանքով։ Առաջին դատական լսումը տեղի կունենա հունվարի 14-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ