News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 13-ին,  շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հարգելի պարոն Իսկանդարյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք Հայաստանի ակնառու քանդակագործներից եք, ում քանդակները զարդարում են մեր մայրաքաղաքն ու Գյումրին: Տպավորիչ է Ձեր անցած տևական եւ բեղմնավոր ստեղծագործական ուղին: Դուք արժանիորեն եք կրում մեր մշակույթն իր ստեղծագործություններով հարստացնող՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը: Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական հեռագրում:

Տպել
Ամենաշատ