News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կարսի մշակույթի եւ տուրիզմի նահանգային կառույցի ղեկավար Հաքան Դողանայը հայտնել է, թե Կարս այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում գտնվող եկեղեցին պատմության ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Հաքան Դողանայը, չնշելով «հայ» կամ «Հայաստան» անունը, շեշտել  է, թե 937 թվականին Բագրատունիների կառուցած եւ 12 առաքյալներին նվիրված եկեղեցին այժմ որպես գմբեթավոր մզկիթ է օգտագործվում։

Թուրք պաշտոնյան նշել է, թե եկեղեցի պատմության ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի։

Նշենք, որ հայոց Բագրատունիների օրոք, 10-րդ դարում կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ  եկեղեցուց վերածվել է մզկիթի: Վերջին վերանորոգումից հետո էլ խոակցություն կար, թե այն կարող է դառնալ եկեղեցի կամ թանգարան, սակայն այն ի վերջո, վերածվեց մզկիթի, չնայած պատերի վրա առկա են քանդակված խաչեր եւ առաքյալների պատկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ