Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներ է դրվել ջրի փակ շրջանառության գործարկման համակարգ; Այդ մասին նշված է կոմբինատի սեփականատեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամլո հաղորդագրությունում:

Ջրի փակ շրջանառության նոր համակարգը թույլ է տալիս լիովին բացառել տեխնիկական ջրի արտահոսքը շրջակա միջավայր, այդ թվում՝ միջսահմանային Արաքս գետը: Բացի այդ՝ էապես կնվազեն  արտադրության մեջ օգտագործվող մաքուր ջրի ծավալները: