News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում երեք տարի առաջ օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ընկերությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հրապարակային հաշվետվությոն տալ ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հունվարի 31-ին, կառավարության նիստում հիշեցնելով այդ մասին, ասաց, որ արդյունքներն արդեն ամփոփվել են: Աուդիտ են անցել 800-ից ավելի խոշոր ընկերություններ:

Տ. Սարգսյանի խոսքով՝ բոլոր հաշվետվությունները պետք է մեկ կայքում հավաքել, որպեսզի ՀՀ քաղաքացիները դժվարություն չունենան տարբեր թերթերից այդ եզրակացություններին ծանոթանալու; Բացի այդ՝ կան ընկերություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է, իսկ դա, ըստ Տ. Սարգսյանի, նշանակում է, որ այդ ընկերություններն ավելի խիստ վերահսկողական դաշտում կհայտնվեն: Տ. Սարգսյանը կարեւորեց թափանցիկ աշխատաոճը, նշելով, որ մամուլի ազատության զեկույցում Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցել 3 կետով, իսկ վերջին 4 տարում 114-որդ տեղից բարձրացել է 74-որ տեղ՝ դառնալով առաջատար ԱՊՀ երկրների համեմատ: Թեեւ, ըստ Տ. Սարգսյանի, դեռ մեծ ճանապարհ կա անցնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ