News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. դեկտեմբերին կազմել են մոտ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նոյեմբերի համեմատ միջազգային պահուստներն ավելացել են միանգամից 112 մլն դոլարով:

Աճը հիմնականում տեղի է ունեցել կանխիկ դրամական միջոցների մասով՝ նախորդ ամսվա 572 մլն դոլարի համեմատ դրանց մնացորդը դեկտեմբերին մոտ 630 մլն դոլար է: Արժեթղթերի ծավալը եւ մի փոքր աճել է՝ մինչեւ 1.136 մլրդ դոլար:

Նշենք, որ 2012 թ. սկզբին միջազգային պահուստների ծավալը գերազանցում էր 1,8 մլրդ դոլարը, սակայն տարվա ընթացքում որոշ ինտերվենցիաներ են կատարվել՝ փոխարժեքի կարգավորման նպատակով: Տարեւերջին, ընդհակառակը, ԿԲ-ն իրականացրեց արտարժույթի գնումներ, ինչն էլ նպաստեց պահուստների աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ