News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շարունակում է փոքր եւ միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորումը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՈՒՎԿ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

Այս կազմակերպությունը ստեղծվել է 2009 թ.՝ ռուսական վարկից ՀՀ ֆինանսների նախարարության միջոցով ստանալով 6,4 մլրդ դրամ ռեսուրս (մոտ 20 մլն դոլար): ՈւՎԿ-ն վարկերը տրամադրում է մինչեւ 5 տարի մարման ժամկետով (մինչեւ 2 տարի արտոնյալ մարման ժամանակահատվածով); Վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը 11% է: Տրամադրվող վարկերի չափը տատանվում է 1-15 մլն դրամի սահմաններում: Ա. Բադալյանի տեղեկացմամբ՝ ֆինանսների նախարարությունից ռեսուրսը ստանում են 10 տարով, հետեւաբար՝ մտավախություն չկա, որ առաջիկայում վարկավորման ծավալները կնվազեն (2013 թ. սկսվում է ռուսական վարկի մարման գործընթացը):

Ըստ Ա. Բադալյանի՝ վարկային պորտֆելի 51%-ը տեղաբաշխված է մարզերում: Այս տարի ՈւՎԿ-ն նաեւ վարկեր է տրամադրել ջերմոցային տնտեսություններին՝ 6 ամիս ժամկետով, գազի դիմաց կանխավճարներ կատարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ