News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է բոլոր կողմերին, բայց դրա համար ժամանակ է պահանջվում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում: 

Նա հավաստիացրել է, որ ի վնաս Վրաստանի ոչինչ չի լինելու: «Երկաթուղու վերականգնումը օգտակար կլինի բոլորի համար: Դա դրական է, բայց դրա համար որոշ ժամանակ է հարկավոր: Ամեն ինչ փուլային է արվելու, որ որեւէ հարց չլինի»,- հայտարարել է նա, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Նշենք, որ Վրաստանի վերաինտեգրման հարցերով նոր նախարար Պաատա Զաքարեշվիլին մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, սակայն ավելի ուշ նշել էր, թե հարցը չի քննարկվելու, քանի որ աբխազական կողմը հետաքրքրություն չի դրսեւորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ