News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սեյսմակայում բարձերի» արտադրությամբ Հայաստանն աշխարհում առաջատար եռյակում է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռետինե նորույթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Իգնատոսյանը: «Սեյսմակայուն բարձերը» հատուկ մշակված ռետինից պատրաստված հարմարանքներ են, որոնք դրվում են շենքերի հիմքում՝ սեյսմակայունությունն ավելացնելու համար: Ըստ Գ. Իգնատոսյանի՝ դրանք թույլ են տալիս դիմանալ մինչեւ 9,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերին: «Բարձերը» կարելի է տեղադրել ոչ միայն նորակառույցներում, այլեւ հին շենքերում;

«Բարձերն» սկսել են արտահանվել նաեւ Իրան, կա նաեւ հետաքրքրություն այլ երկրներից: Հայաստանում դրանք արդեն կիրառվել են մոտ 15 շինությունների տակ, մի քանի շինություններում դրանց տեղադրումն ընթացքի մեջ է: Ըստ Գ. Իգնատոսյանի՝ «բարձերը» հատկապես լայնորեն կիրառում է «Էլիտ գրուպը»: «Ռետինե նորույթն» առաջարկել է ՀՀ կառավարությանը՝ շենքերի սեյսմակայութնունն ավելացնելու ազգային ծրագիր կազմել:

Նշենք, որ «Ռետինե նորույթն» արտադրում է ռետինատեխնիկական բազմապիսի արտադրանքներ, այդ թվում՝ տանկերի, ռազմական մեքենաների, հանքարդյունաբերական նշանակության խոշոր ինքնագնացների համար: Առաջարկվում է նաեւ փողոցների չուգունե «լյուկերի» կափարիչները փոխարինել ռետինե կափարիչներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ