News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է ստեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն: Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում պետք է ստեղծվի աշխատանքային խումբ՝ բաղկացած 15 հոգուց: Խմբի անդամները ստանալու են բավական բարձր աշխատավարձ՝ ամսական 500 հազ. դրամ եւ իրականացնելու են ապահովագրական ընկերության ստեղծման նախապատրաստման ողջ աշխատանքները, սկսած հիմնադիր փաստաթղթերի կազմումից, վերջացած օրենսդրական առաջարկությունները:

Այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարությունից խնդրել է 41.3 մլն դրամ: Որոշման համապատասխան նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ