News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2013 թ. հունվարին Հայաստանից արտահանումը կազմել է 112.4 մլն դոլար, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա հունվարի համեմատ արտահանումն աճել է 54.6%-ով, ինչը ռեկորդային աճ է վերջին 5 տարում: Բացի այդ՝ արտահանման նման բարձր տեմպն ապահովում է ներմուծման նկատմամբ իրական առաջանցիկ աճ, ինչի շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդը զգալի կրճատվել է:

Նշենք, որ 2013 թ. հունվարին արտահանումը կազմել է 310 մլն դոլար, աճը 13% է; Զգալի բարելավվել է նաեւ ներմուծում/արտահանում հարաբերակցությունը՝ ներմուծումը գերազանցում է արտահանմանը 2.75 անգամ, այնինչ վերջին տարիներին այս ցուցանիշը կայուն բարձր էր 3-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ