News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը պատմեց արդիականացման հեռանկարների, 2013թ. ծրագրերի, ԱՄՆ եւ ԵՄ ֆոլգայի շուկաների կոնյունկտուրայի մասին: Ուշագրավ է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ալյումինային ֆոլգայի միակ արտադրող «Արմենալի» մասնաբաժինը վերջին տարիներին կազմում է Հայաստանից ԱՄՆ արտահանման ողջ ծավալի 80-85%-ը:

2012-14թթ. ընկերությունը  ծրագրում է 6 մլն դոլարի ներդրում կատարել:  Ի՞նչ ծավալ է իրականացվել  2012թ-ին եւ ինչի է ուղղվել:

Ներդրումայի ծրագրի իրականացումը նախատեսվում է  2013-2014 թվականներին: Սակայն այստեղ խնդիրը պայմանավորված է  ալյումինի բորսային գներով, որից կախված  էլ ծրագիրը կիրականացվի: 2013թ-ին նախատեսվում է  իրականացնել նախապատրաստական փուլը, իսկ իրականացումը կլինի 2014թ-ին: Ծրագիրը ենթադրում է որոշակի շինարարական աշխատանքներ եւ ուղղված է ծախսերի նվազմանը: Դա հիմնականում էկոլոգիական նախագիծ է` ուղղված  սառեցնող քսանյութերի ծախսերի նվազմանը:

2012 թ-ին ի՞նչ ծավալի ալյումինային ֆոլգա է արտադրվել եւ ինչպիսի՞ն են 2013թ. ծրագրերը:

Երեք տարվա ընթացքում` 2010-2012թթ., արտադրության ծավալներն ավելացել են 22%-ով` 2009թ. համեմատ:  Հիմնական աճը`14%, արձանագրվել է 2010թ. երկրորդ կիսամյակում, 2011թ-ին եւ 2012թ-ին  աճը կազմել է 4-ական տոկոս: Եթե 2011թ-ին արտադրել ենք 25,3 հազ. տոննա, 2012թ-ին` 26,2 հազ. տոննա, ապա այս տարի  նախատեսում ենք ծավալը հասցնել 27 հազար տոննայի:

Որքնո՞վ է հեռանկարային ներքին շուկան, մասնավորապես, շինարարականը, որտեղ ֆոլգան կարող է ինժեներական համակարգերի ջերմամեկուսիչի պահանջարկ ունենալ:

Շինանյութերի շուկան բավականին հետաքրքիր է: Ռուսաստանում այդ ոլորտում իրացումը վատ չէ: Իսկ Հայաստնում ես դեռ չեմ տեսնում, որ պոտենցիալ պատվիրատուներից որեւէ մեկը դրանով լրջորեն զբաղվի: Շինարարության մեջ ֆոլգան հիամնականում օգտագործվում է  ջերմամեկուսիչ նյութերի վրա: Հանրապետությանում կան նման արտադրանքի փոքր արտադրողներ, որոնց ծավալը չի գերազանցում եռամսյակային կտրվածքով 3-5 տոննան, ինչը «Արմենալի» համար ընդհանրապես ցուցանիշ չէ:

ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովի տվյալներով` 2011թ-ից «Արմենալը» ԱՄՆ չի արտահանում 0.01մմ հաստությունից, այսինքն` 10 միկրոն, պակաս ֆոլգա: Ինչի՞ հետ է դա կապված, եւ շարունակո՞ւմ է  գործարանը դրա արտադրությունը:

ԱՄՆ մենք  արտահանում ենք 10- 22 միկրոն հաստությամբ ֆոլգա: Բարակ է համարվում 9 մկրոնից ցածր ֆոլգան: 2011թ-ին մենք 300 տոննա ենք արտադրել դրանից,  անցած տարի ծավալը հասցրել ենք մինչեւ  800  տոննա, եւ ամբողջը արտահանվել է եվրոպական շուկա: ԱՄՆ մենք կենցաղային ֆոլգա ենք առաքում, այդ նպատակների համար բարակ ֆոլգան  այնքան էլ պիտանի չէ: Ավելացնեմ, որ ընդհանուր առմամբ, մեզ  մոտ միտումը  ֆոլգայի հաստության նվազման  է գնում:

Հե՞շտ էր «Արմենալի» համար եվրոպական շոիկայում մրցակցությունը այն բանից հետո,  երբ  Եվրահանձնաժողովը 2012թ. սեպտեմբերին Չինաստանի համար սկսեց սահմանափակող  մաքսավճարներ կիրառել ֆոլգայի համար:

ԵՄ շուկայում մեզ համար փոփոխություններ չկան: Չինացիներին այնտեղ նախկինի պես թույլ չեն տալիս մտենել, իսկ մենք կարող ենք 9 միկրոնից բարակ ֆոլգա մատակարարել: Ուստի այնտեղ նրանց հետ մրցակցություն  չունենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ