News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում, փետրվարի 22-24-ին, տեղի ունեցած հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:

Հիմնադրամի եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացել է աննախադեպ ուշադրության:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ եւ բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին տրամադրվել են տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաեւ ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաեւ կարեւորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման եւ իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ