News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երեւանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը պետք է նվազեցվի: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգ է մտցրել որոշման նախագիծ՝ որով առաջարկվում է ըբկերության կանոնադրական կապիտալը համապատասխանեցնել զուտ ակտիվների չափին: Նշենք, որ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը թույլ չի տալիս ընկերություններին՝ ավելի մեծ կանոնադրական կապիտալ ունենալ, քան ակտիվներն են: Կապիտալն այդ դեպքում նվազեցվում է բաժնետոմսերի ավանական արժեքը պակասեցնելու միջոցով:

Նշենք, որ Երեւանի ոսկերչական գործարանի զուտ ատիվները 2011 թ. վերջին կազմել են 3,2 մլրդ դրամ, իսկ կանոնադրական կապիտալը՝ 10,3 մլրդ դրամ:

Նշենք, որ Երեւանի ոսկերչական գործարանը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել մի ծրագիր, որի հիմքում գործարանի վաճառքն է մեկ այլ՝ ավելի հաջողակ ընկերության՝ «Երեւանի ոսկերչական գործարան-1 Գնոմոն»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ