News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մոսկվայի գլխավոր ռաբբի, Եվրոպայի ռաբբիների խորհրդի նախագահ Փենխաս Գոլդշմիդտը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը  համարել է հակասեմիտիզմի դրսեւորում եւ հիշեցրել այն մասին, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանը սիոնիզմը համեմատել էր ֆաշիզմի հետ, այն համարելով «հանցագործություն մարդկության դեմ», ինչը դժգոհության ալիք է առաջացրել ողջ աշխարհում:

Գոլդշմիդտը Էրդողանի հայտարարությունը  բնութագրել է որպես տգետ  հարձակում հրեական ժողովրդի վրա, որն ըստ էության ուղղված է աշխարհի դեմ: Նա հայտարարել է, որ «Էրդողանը նույն մակարդակի վրա է Իրանի նախագահի եւ խորհրդային առաջնորդների հետ», հաղորդում է «Reuters»-ը:

«Այդ հեգնական մեկնաբանությունները չեն անցնի այն հայ ընտանիքների կողքով, որոնց նախնիները սպանվել են ցեղասպանության ժամանակ. հանցագործություն, որը մինչ օրս ճանաչված չէ Թուրքիայի կառավարության կողմից»,-ասել է Գոլդշմիդտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ