News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երեւանի գարեջուր» փակ բաժնետիրական ընկերությունը 2012 թ. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով շշերի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա` «Ռոկիտնովսկի ստեկոլնի զավոդ» ընկերությունում  տարաների արտադրանք կազմակերպելու եւ ներմուծելու համար: Համաձայն մաքսային ընթացակարգերի` կաղապարներն արտահանվել են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով՝ մեկ տարի ժամկետով:

«Երեւանի գարեջուրը» ներկայումս պատվիրել է նմանատիպ կաղապարներ եւ նշված տարաներն արտադրվում են տեղում: Սակայն հետագայում տարաների մատակարարման հարցում ընդհատումները բացառելու նպատակով` ընկերությունը դիմել է ՀՀ կառավարություն` խնդրելով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների համապատասխան մաքսային ժամկետը եւս մեկ տարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացությամբ՝ կառավարության հավանությունը կտրվի ապրիլի 11-ի կառավարության նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ