News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը հայտարարությամբ դիմել է Հայաստանի Կառավարությանը՝ նշելով, որ Հայաստանում էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ`կապված թողարկվող ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում՝

-լրջորեն կխաթարվեն  տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին եւ թե՛ ներքին շուկաներում, 

-ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համպատասխան նվազման,

-շոշափելիորեն կնվազեն պետբյուջե  մուծվող հարկերն ու տուրքերը , բնականաբար նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը , ինչն էլ կհանգեցնի բնակչության  դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարաների (գործատուների ) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ եւ առաջ անհրաժեշտ է  ստեղծված իրավիճակի  սթափ գնահատում:  Քաղաքական անպտուղ բանավեճերից  խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ:  Երկրի տնտեսությունը, նրա կառավարման  ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք  արձագանքելու նման  էքստրեմալ իրավիճակներին՝  անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձեւակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ,   որոնց նպատակը պետք է լինի  ոչ միայն էներգակիրների  գնաճի հետեւանքների  մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար,  այլեւ սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:

Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչեւ չափավոր պրոտեկցիոնիզմ:

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ