News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի հայկական համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել երկրում կայացած նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը հուլիսի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատգամավորի խոսքով` հայկական համայնքը դեռեւս նախընտրական շրջանում թեկնածուներին մի շարք պահանջներ է ուղղել, նախ եւ առաջ` Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաեւ համայնքի ներկայացուցիչների` իշխանության բարձրագույն օղակներում ներգրավվածություն: Թեկնածուները համաձայնել են առաջադրված պայմաններին: «Այժմ ընտրություններից հետո կփորձենք կապեր հաստատել Հասան Ռուհանիի հետ»,-ընդգծել է պատգամավորը: Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ի նախաշեմին ԻԻՀ խորհրդարանի փոխխոսնակը Հայոց ցեղասպանությունը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել: Ավելի վաղ նախագահ Ահմադինեժադն է քննադատությամբ հանդես եկել, իսկ նախկին նախագահ Խաթամին այցելել է Ծիծեռնակաբերդ: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հեռանկարներին, ապա առաջիկայում դժվար թե ինչ-որ առաջխաղացում լինի: Հարկավոր է սպասել հաջորդ տարվա ապրիլի 24-ին:

Ինչպես հաղորդել է Կարեն Խանլարյանը, ներկայումս Իրանի հայկական համայնքը ներառում է մոտ 60-70 հազար մարդ: Արտահոսքը շարունակվում է` կապված սոցիալ-տնտեսական վիճակի հետ: «Իրանի հայկական համայնքը քաղաքական խնդիրներ չունի»,-ընդգծել է պատգամավորը, հավելելով, որ հայերը Իրանից մեկնում են հիմնականում ԱՄՆ եւ Կանադա:

Ներկայումս Իրանի մեջլիսում կա երկու հայ պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ