News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ծննդյան օրվա առիթն օգտագործել է եւս մեկ անգամ Լեռնային Ղարաբաղի մասին հիշեցելու համար։

1news.az-ը, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը վկայակոչելով, հայտնում է,  որ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը շնորհավորել է Բարաք Օբամայի ծննդյան օրը. «Անկեղծորեն  շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք եւ երջանկություն։ Այսօր Ադրբեջանի Հանրապետությանը ԱՄՆ-ի հետ կապում են բարեկամական եւ համագործակցային ամուր կապերը։ Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ էներգետիկ անվտանգությունն ապահովելու ոլորտում մեր համատեղ ջանքերը ռազմավարական գորընկերության բնույթ են ստացել», – ասվածէ շնորհավորական նամակում։

Այնուհետեւ Ալիեւը  նշել է, որ Ադրբեջանի ժողովրդի ամենացավոտ խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Նամակում նշվում է, որ Ադրբեջանի ժողովուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կազմում ընդգրկված  ԱՄՆ-ից եւ անձամբ նախագահ Բարաք Օբամայից ակնկալում է այդ հիմնախնդրի արդար լուծման հարցում շուտափույթ միջամտություն՝ միջազգային իրավունքի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ