News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Կոմիտասի 5 հասցեում շինարարություն է իրականացնում «Լիբեր» ՍՊԸ-ն, որի սեփականատերը պարսկահայ Էդվարդ Քեշիշ Աբրահամն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա նշեց, որ դեռեւս 2004թ քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ` այդտեղ պետք է կառուցվեր 54 մետր բարձրությամբ 18 հարկանի շենք: Դրանից հետո 2009թ տրված թույլտվությամբ` շենքի հարկերի թիվը եւ բարձրությունը իջեցվեց, եւ պետք է կառուցվեր 14 հարկանի շենք 48 մետր բարձրությամբ: «2012թ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների բողոքը լսելով եւ քննարկելով, նրանց կարծիքը հաշվի առնելով, իջեցրել եւ շենքի բարձրությունը հասցրել է 24 մետր եւ 7 հարկ. ինչը բնակիչների պահանջն էր»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նա շեշտեց, որ այդ տարածքը երբեւէ  ոչ բակային, ոչ էլ բաց տարածք է եղել, եղել է Երեւանի էլեկտրատրանսպորտի թիվ 3 ենթակայանի սեփականությունը: Կառուցապատողը պարտավորություն է վերցրել կառուցել նոր, ժամանակակից նորմերին համապատասխան ենթակայան, ինչը եւ արել է:

«Միջազգային նորմերին համապատասխան ենթակայան է կառուցել,  ճառագայթումը մինիմալի է իջեցված, քաղաքաշինական նորմերով սահմանված է, որնման ենթակայանները պետք է բնակելի շենքից հեռու լինել 9 մետր, այժմ պահպանված է 14 մետր հեռավորություն, ամեն ինչ նոր է` սարքվարումներ, հաղորդալարեր եւ այլն: Կառուցապատողը բնակիչների խնդրանքով նաեւ ջրագծեր, կոյուղագծեր է փոխել, շքամուտքեր է վերանորոգել, բակի տարածքն է բարեկարգել, այդ ամենը արել է իր գումարներով»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոմիտաս 5 հասցեում պատրաստվում են կառուցել 7 հարկանի նորակառույց շենք, որը, բնակիչների կարծիքով, լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվել է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով, բազմաիթվ ակտիվիստների ձերբակալություններով, մարմնական վնասվածքնր հասցնելով: Այս պահի դրությամբ շինարարությունը դադարեցված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ