News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եերեկ՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում մի անչափահաս ինքնասպանություն է գործել: Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել: NEWS.am-ի տեղեկություններով, նրան գտել են անասնագոմին կից շինությունում խողովակից կախված վիճակում:

Անչափահասի ինքնասպանությունը տարակուսանքի տեղիք է տվել գյուղում, համագյուղացիները զարմացած են պատանու քայլից եւ հայտնի չէ, թե ինչը կարող էր դրդել նրան ինքնասպանության: Ի թիվս այլ վարկածների, շրջանառվում է նաեւ տղայի որեւեէ աղանդի մեջ ներգրավված լինելը, բայց դա ընդամենը նախնական վարկած է:

Պատճառների մասին տեղեկություն չհաջողվեց պարզել նաեւ ոստիկանությունից: Լրատվական վարչությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ