Երեւանի Շիրազի փողոցի 8 հասցեում գտնվող հացատան տնօրենին եւ մենեջերին երեկ ոստիկանները բերման են ենթարկվել:

Պարզվել է, որ այս հացատունը բացի սննդից, այլ ծառայություններ էլ է մատուցել: Հացատան տնօրենն ու մենեջերը հաստատությունում աշխատող մատուցողուհիներին շահադիտական նպատակներով դրդել են պոռնկությամբ զբաղվելուն: Բացի նրանցից նաեւ այլ քաղաքացիների են ներգրավվել այդ գործում:

Այս միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում: