News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընթացող տարվա հունվար-օգոստոս ամիսներին հայրենական արտադրության ձեռնարկությունները 295.9 մլրդ դրամի չափով ապրանք են արտահանել: Իրացման ծավալների առումով արտահանումը կազմել է 39.9 տոկոս, որից 23.5 տոկոսը մետաղական հանքի հայտնաբերման ու հետագա մշակման արդյունահանմանն է պատկանում: Մնացյալ 15.8 տոկոսը ալկոհոլային խմիչքին, ծխախոտին եւ այլ ապրանքներին է բաժին հասնում:

Արտահանման աշխարհագրությունը նշված ժամանակահատվածում հետեւյալն է՝ առնվազն 25 տոկոսն արտահանվել է ԱՊՀ երկրներ, ավելի քան 75 տոկոսը՝ ամբողջ աշխարհ: Ընդ որում մետաղական հանքի արդյունահանման եւ մշակման ոլորտների արտադրանքն առաքել են ծ «մնացած» երկրներ: Բացի այդ, արտահանման ծավալի բարձր մասնաբաժինը այդ երկրների համար հագուստն է (90.5 տոկոս), ծխախոտը (84.4 տոկոս): ԱՊՀ երկրները (հիմնականում Ռուսաստան) առաջատար են այնպիսի ապրանքների ներմուծման համար, ինչպիսիք են խմիչքը՝ արտահանման ծավալի 92.2 տոկոս:

Ապրանքների արտահանման համակարգում առաջնային է Հայաստանում մետաղի արդյունահանման ու մշակման բնագավառը: Ընթացող տարվա հունվար-օգոստոսին այն կազմել է 33.6 տոկոս: Մոլիբդենի արդյունաբերման ծավալների մեծացմամմ ընդհանուր առմամբ արտահանման ծավալները նույնպես կավելանան:

Երկրորդ տեղում է մետաղական հանքերի հայտանբերումն է՝ արտահանման ծավալի 26.2 տոկոսը: Նշված ժամանակահատվածում խմիչքի արտահանումը կազմել է 15.1 տոկոս:

Նշենք, որ մետաղական հանքերի արդյունահանման ու մշակման ոլորտենրի նման բարձր ցուցանիշ ապահովել են քիչ անձնակազմով ձեռնարկությունները:

Անցյալ տարի 2587 ձեռնարկությունների մոնիթորինգը ցույց ըտվեց թվով մոտ 83.4 հազար անձնակազմ: Հայտնաբերման ոլորտում աշխատել է 6.75 հազար մարդ, կամ 8.1 տոկոս:

Շատ հարցերում դրա հետ կապված մետաղի արդյունահանման ձեռնարկություններում աշխատել է 3.68 հազար մարդ(4.4 տոկոս): Այդ կերպ այդ երկու բնագավառների տեսակարար կշիռը կազմել է 12.5 տոկոս:

Նույն է իրավիճակը ալկոհոլային խմիչքի հետ: Աշխատող անձնակազմը 1.77 հազար, որն արտադրության ընհանուր ծավալոմ կազմում է 2.1 տոկոս:

Հետ մնացող ճյուղերի համար արատքին շուկայում առաջընթացի հնարավորություններ կան: Այսպես, այժմ հիմնականում ներքին պահանջարկի համար աշխատող ոչ մետաղական հանքային ժայռերի արդյունահանման արդյունաբերությունը կարող է մուտք գործել հսկայական ռուսաստանյան շուկա: Ըստ փորձագետների՝ այս խնդրի լուծման համար արտադրության ոլորտում ծավալները մի քանի անգամ կավելանան: Տեղեկության համար նշենք, որ 2013 թ. հունվար - հուլիսին Ռուսաստանում շինարարության ծավանլերը կազմել են  2 տրլ 815,7 մլրդ ռուբլի(համարժեք է ավելի քան  87 մլրդ դոլարի):

Թեթեւ արդյունաբերության հայրենական ձեռնարկությունները որոշակի հուսյեր ունեն արտաքին շուկայում ապրանքի իրացման հարցի լուծման վերաբերյալ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունից հետ: Խորհրդային ժամանակներում արտադրության 80 տոկոսն արտահանվում էր խոհրդային պետություններ: Այժմ թեթեւ արդյունաբերության արտադրանքն արտահանվում է զարգացած երկրներ:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ