News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն բանից հետո, երբ «Վերին Լարս» անցակետն անցել է շուրջօրյա աշխատանքի, Հայաստանից բեռնափոխադրումները ավելի մրցունակ են դարձել երկաթուղային փոխադրումների համեմատ: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ապավեն» ՍՊԸ հայկական էքսպեդիտորական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:

«Եթե հիշում եք, ապա մինչ հոկտեմբեր Լարսն աշխատում էր օրը 24 ժամ: Ընդհանուր առմամբ ավելի կայուն է դարձել: Ուստի բեռների մեծ ծավալը, որն առաջ փոխադրվում էր երկաթուղու միջոցով, բավական թանկ է ու երկարատեւ, իսկ հիմա մեքենաներով ավելի արագ է տեղի ունենում: Եւ դա, եւ գինը մեքենաները դարձրել են ավելի մրցունակ»,- հայտնել է Աղաջանյանը: Նրա խոսքով, իհարկե, մետաղյա ամրանները բեռնատարով չես փոխդարի, իսկ արտադրանքը՝ հեշտությամբ: Այդ պատճառով նկատվում է բեռնափոխադրումների որոշակի չափով տեղաշարժ դեպի մեքենաները:

Նշենք, որ վերջին ժամանակներում Հայաստանի բեռնափոխադրողների մի մասը հայտարարում է, որ երկաթուղայի վագոնների ստացումը բարդացել է այն բանից հետո, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «մայր» ձեռնարկություն համարվող «ՌԵ» ԲԲԸ-ն իր վագոնների  պարկը հանձնել է «Բեռների դաշնային ընկերություն» ԲԲԸ-ին: Պատասխանելով այս մասին հարցին՝ Աղաջանյանը նշել է. «Չեմ կարծում, որ դա էական գործոն է: Սակայն, իհարկե, ինչ-որ կերպ ազդել է, քանի որ որոշ տեսակի վագոններ ստանալը բարդացել է, օրինակ, հատուկ մթերային վագոններ կամ ցիստերններ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը «Վերին Լարս» անցակետը 2010թ.-ի վերանորոգումից հետո առաջին անգամ աշխատել է շուրջօրյա ռեժիմում:

«ՌԵ» ԲԲԸ-ի դուստր կազմակերպություն հանդիսացող «ՀԿԵ» ՓԲԸ-ն 2008թ.-ից Հայաստանի երկաթգծերի կոնցեսիոներն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ