News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում` կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման վրա կստանան հավաստագիր»: Այն տնտեսվարողները, ովքեր երեք տարի առանց մաքսային վճարների գծով խախտումներ թույլ տալու արտաքին տնտեսական գործունեություն են իրականցրել, բարեխղճորեն կատարել են պարտավորությունները, մաքսային մարմնից կստանան հավաստագիր եւ կճանաչվեն լիազորված տնտեսական օպերատոր:

Նոր կարգավիճակը հնարավորություն կընձեռի աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում: Միաժամանակ, լիազորված տնտեսական օպերատորների ապրանքների բացթողումը կարող է իրականացվել նաեւ նախքան մաքսային վճարների կատարումը: Նրանք, իրենց ցանկությամբ կազատվեն նաեւ նախնական տեղեկություններ ներկայացնելու անհրաժեշտությունից, քանի որ միջազգային պրակտիկան հնարավորություն է ընձեռում ապրանքները տեղափոխել մաքսային սահմանով նախքան մաքսային հայտարարագրերի ներկայացումը:

Նորամուծությունը ՊԵԿ փոխնախագահ Վ. Միրումյանը ներկայացրել է նաեւ հոկտեմբերի 24-ին Լիտվայում կայացած ԵՄ Արեւելյան  գործընկերության երկրների մաքսային ծառայությունների «Մաքսային համագործակցություն» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը նվիրված էր ԵՄ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների օրենսդրական, լիազորված տնտեսական օպերատորների եւ ռիսկերի կառավարման ոլորտներում իրականացրած բարեփոխումների գնահատմանը:

Հայաստանի նախաձեռնությունները բարձր են գնահատվել եւ դրական արձագանքի արժանացել նաեւ համաժողովին մասնակցող Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի կողմից, ով, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով այցելելով Հայաստան, անդրադադարձել էր ՊԵԿ-ի իրականացրած բարեփոխումներին` նշելով. «Համաշխարհային մաքսային կազմակերպությունը բարձր է գնահատում կոմիտեի արձանագրած առաջընթացը, որն արտահայտվում է սահմանին մաքսային ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներով: Դա է պաճառը, որ այսօր մտադիր ենք տարածաշրջանի համար Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, եւ մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ