News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկերից ու տուրքերից պետբյուջեի եկամուտները կազմել են 741,6 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Ընդ որում բացարձակ աճը կազմել է 113,6 մլրդ դրամ:

Հետազոտվող ընթացքում հարկերի ու տուրքերի համակարգում լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել, որոնք կապված են համընդհանուր եկամտահարկի անցենլու հետ: Վերջինն, ինչպես հայտնի է, միավորել է եկամտահարկն ու պարտադիր սոցվճարումները: Հունվար-սեպտեմբեր ամիսներին նոր հարկի վճարումները կազմել են նվազագույնը 177,5 մլրդ դրամ, որոնց ավելացել են հին հարկային պարտավորությունները:

Նշված հատվածում պետբյուջե մուտք է գործել 6,0 մլդ դրամ եկամտահարկ, նվազագույնը 15,1 մլրդ պարտադիր սոցվճարումներ: Արդյունքում ընդհանուր ցուցանիշը կազմում է 198,6 մլրդ դրամ:

Մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամփոփիչ եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների ցուցանիշը զգալիորեն քիչ էր՝ 159,7 մլրդ դրամ: Իհարկե, սխալ է համեմատել անցյալ տարվա տվյալները՝ հաշվի առնելով, որ դրանք վճարվում էին «հին» հարկերով: Սակայն, մյուս կողմից, միաժամանակյա գերավճարներ հետ մեկտեղ հարկատուները միշտ ունեցել ն պարտքեր:

478 խոշոր հարկատուների հաշվարկով երկրում հարկերի վճարումները ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 119,6 մլրդ դրամ, այդ թվում նաեւ 69,3 մլրդ դրամ ԱԱՀ: Նշված ընկերությունները պետբյուջի առաջ 41,8 մլրդ դրամ չափով հարկային պարտավորություններ ունեին: Շրջադարձն օգուտ հարկատուների կազմել է 77,8 մլրդ դրամ:

Հավելենք, որ պետբյուջեի ընդհանուր եկամուտներում համընդհանուր հարկերի բաժինը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 23,9 տոկոս, իսկ նախորդ տարվա պարտավորությունները ներառյալ՝ 26,8 տոկոս: Հիշեցնենք, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից այս հարկին կավելանան աշխատավարձերից 5 տոկոս վճարումներ թոշակների պարտադիր կուտակային ֆոնդ: Այս պահումները վերաբերում են 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ