News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որն աշխարհում այլումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է, արտադրեց 20 464,7 տոննա արտադրանք, որը 4,7% ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը:

Ինչպես վկայում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա 9 ամիսներին ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 20 751,4 տոննա, որը 8,6% ավելի է, քան 2012 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ ԱՄՆ արտահանման մեջ գերազանցում է 87%:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Հարկային ծառայության տվյալներով, գործարանի պետբյուջե մուտքերն աճել են 23,1% 2012 թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ եւ կազմել են 1 մլրդ 414 մլն դրամ:

ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի ամսական միջին ցուցանիշը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 331,3 հազար դրամ, այն 10% ավելացել է տարեսկզբից եւ սղաճից առաջ է ընկնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ