News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրք վերլուծաբան Օրհան Քեմալ Ջենգիզի հոդվածը, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում:Ստամբուլում 2012թ.-ի վերջից ու 2013թ.-ի սկզբից տեղի ունեցան հարձակումներ տարեց հայ կանանց վրա:

Զոհերը միայնակ 80-ամյա կանայք էին: Նրանցից երկուսի ծեծի էին ենթարկել, ինչի հետեւանքով կորցրել էին տեսողությունը, իսկ մյուսը սարսափելի ծեծի ենթարկվելուց հետո դանակահարվել էր:Երեք դեպքերն էլ տեղի էին ունեցել Ստամբուլի Սամաթյա շրջանու, որտե բնակվում է ստամբուլի 60 հազարանող հայ փոքրամասնության 8-10 հազար ներկայացուցիչ: Ինչպես եւ սպասվում էր,  հարձակումները ահաբեկեցեին հայերին ու ալիքը տարածվեց ողջ համայնքի վրա: Ակնհայտ էր, որ հարձակվում են միայն տարեց կանանց վար՝ առանց գողություն անելու նկատառումների: Թեեւ ոստիկանությունն իր բազմաթիվ զեկույցներում նշում էր, որ առկա են գողության դրդապատճառներ, ու հարձակումները կազմակերպված բնույթ չեն կրել:Սակայն հուզումներից հետո ոստիկանությունն անակնկալ մատուցեց ու մարտի 4-ին հայտարարեց ենթադրյալ հարձակվողներից մեկի ձերբակալության մասին, ով 38 տարեկան էր: Ձերբակալվածի արյան նմուշը համապատասխանում էր Մարիցա Քյուչյուկի տան մոտ հայտնաբերված արյան նմուշին: Նա նախկինում գողության համար ձերբակալվել էր, բացի այդ ուներ եւս մեկ առանձնահատկություն, որը ցնցեց բոլորին ու վերջ տվեց կասկածներին, թե հարաձակումները ատելության հենքի վրա են. ինքը եւս ծագումով հայ էր՝ Մուրատ Նազարյան:Կասկածները վերածնվեցին դատական գործընթացի ժամանակ:

Դատարանը Նազարյանի գործը վարում էր տարօրինակ կերպով, ինչը համապատասխանում էր ահաբեկչության կամ կազմակերպված հանցագործության գործերի վարույթին: Մեղադրող կողմը գաղտանվորել էր հետաքննությունը, ուստի տուժողների փաստաբաններն ու հարազատները մինչեւ դատական գործընթացը չէին կարող ծանոթանալ դրանց:«Մուրատ Նազարյանը առաջին երու լսումների ժամանակ լռում էր: Միայն կրկնում էր, որ ոչ ոքի սպանել: Սակայն 2013թ.-ի նոյեմբերի 4-ին խոստովանեց, որ Մարիցա Քյուչյուկին սպանել են երեք անձինք, ովքեր բռնությամբ իրենց հետ վերցրել էին նաեւ իրեն: Նրանց մոտ զենք է եղել: Նազարյանը լռում էր, քանի որ իրենց սպառնացել էին»:Նազարյանի նոր ցուցմունքները թույլ տվեցին եզրակացնել, որ կազմակերպված հարձակումների թիվը շատ ավելին է: Զոհերի ընտանիքներն ու փաստաբանները կոչ են անում ընդլայնել հետաքննությունը: Նազարյանի վկայությունը նոր ձերբակալությունների պատճառ չի դարձել, սակայն ատելության հողի վրա սպանության վարկածը կրկին քննարկվում է: Եթե Նազարյանի ցուցմունքները իրականությանը համապատասխանում են, նշանակում է իրական հանցագործները շարունակում են մնալ ազատության մեջ:

Ռասիստական խմբավորման կազմակերպված գործունեության տեսությունը հաստատվում է նրանով, որ Նազարյանի ձերբակալությունից հետո Ստամբուլում օգոստոսի 17-ին հարձակում էին գործել մեկ այլ հայուհու վրա: 80-ամյա Մագարիտ Ջամքոսօղլին ստացած ծանր մարմնական վնասվածքներից չէր փրկվել:Նազարյանի վերաբերյալ որեւէ եզրահանգում կատարել առայժմ վաղ է: Ամեն դեպքում Քյուչյուկի եւ մյուս կանանց սպանության դեպքերն արժանի են լուրջ հետաքննության՝ հաշվի առնելով ատելության հողի վրա կազմակերպված հանցագործությունների վարկածը: Մի՞թե սրանք հաղորդագրություններ են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նաախօրեին: Արդյո՞ք  դրանք հակահայկական հարձակումների վերածնունդն են 2007թ.-ին ծագումով հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո: Եթե Նազարյանն իսկապես մենակ չի եղել, ապա բազում նոր հարցեր կծագեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ