News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը խոչընդոտում է հայ-թուրքական համերաշխությանը; Այս մասին հայտարարել է Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հասան Օկտայը՝ «Կասպից ծովից ինչեւ Սեւ ծով՝ ռազմավարական հայցք» միջազգային սիմպոզիումի ժամանակ, որը տեղի է ունենում Ստամբուլում, հաղորդում է haqqin.az-ը:

«Մենք առանձնացնում ենք ադրբեջանցի ժողովրդին ադրբոջանական իշխանույթւոններից: Մենք նրանց չենք նույնականացնում: Ադրբեջանի ժողովրդի համար շատ բանի ենք պատրաստ, սակայն այդ երկրի կառավարությունը, ցավոք, չարաշահում է Թուրքիայի հետ հարաբերությունները»-հայտարարել է ուրք պրոֆեսորը:

Չնայած ադրբեջանցի պատվիրակների դժգոհությանը՝ Օկտայտը շարունակել է իր քննադատական ելույթը ադրբեջանական իշխանությունների հասցեին: «Իր քաղաքականությամբ Ադրբեջանը Թուրքիային վեեւածել է իր դիվանագիտական պատանդին: Օրեր առաջ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երեւան չէր կայացել, քանի որ «Սաբահ» թերթում սխալ տեղեկությունների էին հայտնվել Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ խորհրդակցությունների մասին՝ կապված երկու օկուպացված տարածնքեր ազատելու հետ: Դա վնաս է հասցնու է Կովկասում մեր քաղաքականությանը: Չեմ հասկանում, թե ինչ է ցանկանում Արդբեջանը, եթե Ղարաբաղի ազատում, ապա հանդգնեք, Թուրքիան կօգնի այդ հարցում: Եթե մտադիր է հրաժարվել Ղարաբաղից, ապա բացահայտորեն պետք է հայտարարել այդ մասին»:

Նա նաեւ ցնցել է ներկաներին՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ որեւէ խնդիր չկա, բացի՝ Ղարաբաղից: Նրա այս կարծիքի հետ համամիտ է եղել եւս մեկ թուրք քաղաքագետ՝ Նեսրին Սարիահմետօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ