News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«WikiLeaks» կայքի կողմից հասարակայնացված մեծ թվով ամերիկյան կառավարական  փաստթղթեր  ներառում են հեռագրեր, որոնց ԱՄՆ Պետդեպարտամենտ են ուղարկվել Հայատանում ամերիկյան դեսպանությունից: Հայ-ամերիկյան «Asbarez» թերթն ուշադրություն է հրավիրել 2009թ.-ի նոյեմբերի 17-ին ուղարկված այդ հաղորդագրություններից մեկի վրա՝ այն ժամանակ դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցը Լոս-Անջելես, Բոսթոն, Նյու-Յորք ու Վաշինգթոն կատարած այցեր ավարտից հետո:

Զեկույցում նշվում է, որ Հայ առաքելական եկեղեցու թեմը «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իշխանության ներքո է», մինչդեռ առաջնորդարանը «ճանաչում է Լիբանանում Անթիլիասի Հայոց կաթողիկոսի  իրավազորությունը»: «Սա միայն վարչական նպատակների համար է, քանի որ Առաջնորդարանը դավանաբանորեն ճանաչում է Հայաստանում Էջմիածնի Կաթողիկոսի աստվածաբանական գերակայությունը: Առաջնորդարանը կապված է Հայ հեղափոխական դաշնակցության հետ, որը հիմնադրվել է 1890 թ.-ին եւ մեկն է հանդիսանում ամերիկահայ համայնքի այն երեք հիմնական մասերից՝ իր էությամբ կրելով պահպանողական բնույթ», - նշել է նախկին դեսպանը: Զեկույցում պարզաբանվում է, որ «ՀՅԴ-ն երկու նպատակ ունի. 1915թ.-ին Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունը որակել ցեղասպանություն ու վերականգնել Թուրքիայի արեւելքում հայկական ավանդական հողերը»: Կասկած չկա, որ թուրքական կառավարության դուրը չէր գա, որ ամերիկացի դիվանագետը Թուրքիայի հատվածն անվանել է «հայկական ավանդական հողեր»:

Դեսպան Յովանովիչը նկարագրում է Հայաստանի Սփյուռքի նախարարությունը եւ Ազգային մրցունակության հիմնադրամը որպես Հայաստանի կառավարության գործունեության օրինակներ, որոնք կենտրոնացված են սփյուռքի վրա: Այնուամենայնիվ, զեկույցը քննադատում է հայկական սփյուռքն այն բանի համար, որ այն չի աջակցում է «Հայաստանում ժողովրդավարության, ընտրական բարեփոխումների ու քաղաքացիական հասարակության զարգացմանը»: Սակայն դրանում նշվում է, որ ամերիկահայերը հովանավորում են երկու հետազոտական կենտրոններւ՝ Ազգային եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնին եւ «Սիվիլիթաս» հիմնադրամին:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրություններին, ապա Յովանկովիչը պնդում է, որ հայ-ամերիկյան խմբերը «ուշադիր հետեւում են Հայաստանի արտաքին քաղաքական որոշումներին եւ արագ մոբիլիզացնում են իրենց համախոհներին ընդդեմ Հայաստանի կառավարության, եթե սփյուռքի խմբերը կարծում են, որ կառավարությունը չի գործում ի շահ Հայաստանի»: «Շատ խմբեր դեմ են կառավարության տարածաշրջանային հաշտեցման ջանքերին, քանի որ նման հաշտեցումը չի ներառում Լեռնային Ղարաբաղում ծխացող հակամարտության կարգավորում կամ ճանաչում այն առթիվ, որ Օսմանյան կայսրությունուն 1915 թ.-ին ցեղասպանություն է իրագործվել:Սակայն այլ խմբեր, ինչպիսիք են Ամերիկայի Հայ դատի գրասենյակը եւ Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը հրապարակայնորեն պաշտպանել են տարածաշրջանային համագործակցության եւ Կովկասում Հայաստանի մեկուսացման դադարեցման վերաբերյալ կառավարության քաղաքականությունը:

2009թ.-ի սեպտեմբերին Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, Համահայկական բարեգործական ընդհանուր միությունը, Արեւելաամերիկյան եւ Արեւմտաամերիկյան թեմերի եկեղեցիները եւ Ռամկավար-ազատական կուսակցությունը հանդես եկան հրապարակային հայտարարությամբ`ի աջակցություն նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու արտաքին քաղաքականության», - ասվում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ