News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում դեկտեմբերի 13-ին կայանալիք ոսկերչական ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու կգան Ռուսաստանի ֆինանսների նախարարության խոշոր պաշտոնյաներ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ցուցահանդեսին զուգահեռ անցկացվող կոնֆերանսին կքննարկվեն Հայաստանի ոսկերչական ճյուղի համար ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դրական կողմերը:

«Հայաստանում թանկարժեք մետաղից հումքն ու կիսաֆաբրիկատները, ինչպես նաեւ մշակված ու չմշակված քարերը ԱԱՀ-ով չեն հարկվում ոչ սահմանին, ոչ ներքին շրջանառության պարագայում, այլ միայն՝ վաճառքի արդյունքում: Մաքսային միության երկրներում նման բան չկա»-ընդգծել է մասնագետը:

Ոսկերչական դիզայնի զարգացման վերաբերյալ քննարկում կանցկացնեն իտալացի մասնագետները, ինչպես նաեւ Գյումրիի տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, քանի որ երբ տեխնոպարկի նախագիծը նոր էր սկսվում, նրա աշխատանքի առաջնային ճյուղերից էր ոսկերչական զարդերի համակարգչային դիզայնը:

«Քննարկման եւս մեկ թեմա է լինելու որակի վերահսկողությունը»,-հավելել է Գրիգորյանը:

Նա հիշեցրել է, որ Միության նմանատիպ առաջին ցուցահանդես-տոնավաճառը անցկացվել է դեռեւս 1998թ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ