News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությունը Հայաստանի հետ սահմանակից Կարսի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Նաիֆ Ալիբեյօղլուին։

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից Կարսի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար պայքարել են Նաիֆ Ալիբեյօղլուն, Օսման Սադայը, Չեթին Քոչյիղիթը եւ Յաքուփ Ուլումանը։  Կարսում CHP-ի պատվիրակների կողմից իրականացված քվեարկության ժամանակ հաղթել է Նաիֆ Ալիբեյօղլուն՝ 391 պատվիրակների 219-ի ձայնը ստանալով։

Նշենք, որ Նաիֆ Ալիբեյօղլուն 1999 թվականին «Մայր հայրենիք» (ANAP) կուսակցության կազմում ընտրվել է Կարսի քաղաքապետ։  2002-ին մտել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մեջ։ 2004-ին կրկին ընտրվել է Կարսի քաղաքապետ։ Ավելի ուշ, իշխող կուսակցության հետ խնդիրների պատճառով դուրս է եկել եւ մտել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն եւ 2009-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի ընտրվել քաղաքապետ։ Նրան չի հաջողվել նաեւ 2011-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին CHP-ի կողմից անցնել խորհրդարան։

Կարսի քաղաքապետ եղած ժամանակ Նաիֆ Ալիբեյօղլուն հատուկ ուշադրություն է դարձրել Կարսի պատմական շինությունների վերականգնմանը, այդ թվում վերանորոգել է Կարսի Առաքելոց եկեղեցին (այն ներկայում մզկիթ է)։

Նա կազմակերպել էր ստորագրահավաք՝ Հայաստանի հետ սահմանի բացման օգտին, եւ հավաքվել էր 50 հազար ստորագրություն: Սա բավականին մեծ թիվ է, քանի որ այն ժամանակ Կարսի բնակչությունը մոտ 70 հազար էր:

Կարսի ազգայնականներն ու ադրբեջանցիները Նաիֆ Ալիբեյօղլուին մեղադրում էին հայամետության մեջ։

Կարսի ներկայիս  քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը հայտնի է հայերի հանդեպ թշնամանք սերմանող հայտարարություններով։ Նեւզաթ Բոզքուշը իշխող կուսակցության կողմից եւս առաջադրված է Կարսի քաղաքապետի թեկնածու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ