News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը մոտ մեկ շաբաթ է՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա տեղեկացրեց, որ Արա Շիրազին բերել են ծայրաստիճան ծանր վիճակում, այժմ էլ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Բերել են անգիտակից վիճակում, այժմ եւս անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին, շատ լուրջ վտանգ կա կյանքին սպառնացող: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ»,- ասաց Անատոլի Գնունին:

Նա պարզաբանեց, որ Արա Շիրազը բազմաթիվ ինսուլտներ է տարել եւ մի շարք հիվանդությունների ֆոնին այժմ նրա մոտ զարգացել է գլխուղեղի ինսուլտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ