News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանից Ռուսաստան մեկնող «Անուշ տրանս տուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը մարտի 26-ի լույս 27-ի գիշերվանից մնացել է Կազբեկի ոլորաններում: Ավտոբուսը փչացել է, իսկ Երեւանից նոր ավտոբուս դեռ չեն ուղարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպարտակ Կարապետյանը, որը մեկն է այն 80 ուղեւորներից, որ գիշերվա 01:00-ից մնացել է ճանապարհին:

«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաեւ կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»,- ասաց նա:

Ավտոբուսը Հայաստանից մեկնել էր երեկ առավոտյան, սակայն հասնելով Կազբեկ՝ փչացել էր: Ուղեւորները չգիտեն, թե ինչ տեխնիկական խնդիր ունի ավտոբուսը:

«Անուշ տրանս տուր» ընկերությունը հրաժարվեց մեկնաբանություն տալ: Աշխատակիցը, որը հրաժարվեց ներկայանալ, սկզբում բորբոքվեց, իսկ հետո, թե «ասենք՝ մեքենա է փչացել, հա ի՞նչ կա, ի՞նչ մի գրելու բան է, զբաղված եմ, կներեք» ու անջատեց հեռախոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ