News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Տավուշում տանիքներ են վնասվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ հավելելով, որ անձամբ ինքը որեւէ ցնցում չի զգացել:

Մարզպետը տեղեկացրեց, որ այժմ համապատասխան տարածքային կաույցը գնացել է արձանագրի վնասը.«Այս պահին աշխատում են, կզեկուզեն, միանշանակ միջոցներ կձեռնարկենք վնասը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Հովիկ Աբովյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 եւ արեւմտյան երկայնության 48.250:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզում եւ ԼՂՀ-ում՝ 3 բալ ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ