News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հերքում է, թե մանկապարտեզում շինարարություն կատարելիս յուրացումներ անելու համար հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ նման բան չկա, իրեն չեն կանչել ոստիկանություն:  «Երեք մանկապարտեզ ունենք, ես որեւէ մեկի շինարարության ժամանակ յուրացում չեմ թույլ տվել եւ չեմ էլ կարող թույլ տալ, որովհետեւ շինարարությունը մենք չենք անում, այլ շինարարական կազմակերպությունը»,-ասաց քաղաքապետը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հաստատեցին, որ մի քաղաքացի դիմել է իրենց եւ հայտնել, որ Հայկազ Խաչիկյանը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշացրության կենտրոնում:

 Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել»,-գրում է թերթը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ