News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել:

«Ես տեղյակ եմ ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցման զեկույցներից: Անկախ միջադեպի հանգամանքներից՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ հասնեն հակամարտության դիվանագիտական կարգավորման»,- գրել է Ապաթուրայը Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմածովային Baltops 2024 զորավարժությունները
Զորավարժությունների շրջանակներում առաջադրանքները կիրականացվեն նաև Գերմանիայում, Լեհաստանում...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին...
Բլինկենը կարծում է, որ ՆԱՏՕ-ն գոյատևելու է ևս 75 տարի
Մենք մտադիր ենք նախապատրաստել ապագա գագաթնաժողովի էությունը [հուլիսին] Վաշինգտոնում, որտեղ դուք կտեսնեք մեծ փաթեթ Ուկրաինայի համար, որը կլինի գագաթնաժողովի հիմնական տարրը...
ՆԱՏՕ երկրները գլխավոր քարտուղարից հստակություն են պահանջել Կիեւի համար 100 մլրդ եվրո ծավալով ֆոնդի վերաբերյալ. Politico
ՆԱՏՕ գծով դաշնակիցները հստակություն են պահանջում...
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում...
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին Մոլդովայում
Մոլդովայում սկսվել են ՆԱՏՕ-ի շտաբային վարժանքները...
Ամենաշատ