News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեկտեմբերի 4-ին մահացու վիրավորում ստացած 19-ամյա Արթուր Մարգարյանը գյումրեցի էր, սովորում էր տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի Պուշկինի անվան 6-րդ դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը, որի աշակերտն էր Արթուրը, պատմեց, որ նա շատ խելացի եւ ժիր տղա էր:

«Շատ խելոք, սովորող երեխա էր, հրաշալի ընտանիք ուներ, ծնողները շատ կրթված են, մշտական աշխատանք ունեն, եղբայրն էլ է մեզ մոտ սովորել: Արթուրից մեծ էր տարիքով»,- ասաց տնօրենը:

Նրա խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել գյումրեցի զինվորը:

Մեր տեղեկություններով, զինվորը մեկ տարվա ծառայող էր եւ պետք է զորացրվեր եկող տարվա աշնանը: 

Ավելի վաղ ՊԲ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում «Jeep.-ը կամրջից 10 մետր բարձրությունից ցած է ընկել եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում...
Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել. նա այդ փողով խաղադրույքներ էր արել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ...
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի…
Սպшնություն՝ Մաշտոցի պողոտայում. գիշերը մի խումբ անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգմանքները...
Ադրբեջանում զինվոր է կորել
Զինվոր Հուսեյնովը կորել է հունիսի 9-ին...
Անհայտ անձը Սիդնեյում կոտրել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ապակիները
Անհայտ անձը կարմիր ներկ է քսել հյուպատոսության դռներին...
Ամենաշատ