News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծի են ենթարկել իրենց շենքի մուտքի մոտ. ներս մտնելիս պատգամավորի դիմաց է դուրս եկել շենքից դուրս եկող միջին տարիքի մի տղամարդ, որն էլ սկսել է հարվածել նրան: Այս մասին շենքի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց դեպքի վայրում քննություն իրականացնող ոստիկանները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արամ Մանուկյանը հրաժարվեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն տալ: Այս պահին նա իր համախոհների հետ պատրաստվում է գնալ հիվանդանոց:

Այստեղ է նաեւ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, որը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս դեպքը կապված է Արամ Մանուկյանի քաղաքական գործունեության հետ: «Կան տեսախցիկներ, որոնք ֆիքսել են կատարվածը»,-ասաց նա:

Տեսագրությունն ուղարկվել է ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ