Հակառակորդը երեկ՝ հունվարի 12-ին, գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը, ինչի հետեւանքով այն փակել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը:
Նա նշեց, որ նոր՝ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհն ավելի անվտանգ է, այժմ երթեւեկությունը իրականացվում է այդտեղով, պարզապես եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այդ ճանապարհի 2/3-ը դեռ չի ասֆալտապատվել,վարորդները գերադասում են երթեւեկել հին ճանապարհով:



























