News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ փետրվարի 1-ի կեսգիշերին Հաղարծինում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Վեճը հրազդանցիների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ է եղել՝ աղջկա առեւանգման պատճառով: Մոտ տասը հոգի Հրազդանից մեկնել են Հաղարծին, բնակիչներից մեկի տուն, պնդելով, թե տվյալ բնակչի 31-ամյա ազգականը առեւանգել է հրազդանցի իրենց բարեկամուհուն:

Շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որը թեժացել է: Հրազդանցիներից մեկն ատրճանակը պահել է իր զրուցակցի քունքին՝ սպառնալով, թե փախցնելու է իրենց տան հարսին, մինչեւ չվերադարձնեն փախցրած բարեկամուհուն:

Հաղարծինցիները փորձել են կանխել, որի հետեւանքով սկսվել է ծեծկռտուք, մեկն էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Կողմերը տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և նույն առարկաներով վնասել են շենքի բակում կայանված, ավտոմեքենաները: Բարեբախտաբար կրակոցներից տուժողներ չեն եղել:

Այս տեղեկության վերաբերյալ NEWS.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ոստիկանությունից, որտեղից հաստատել են տեղի ունեցած միջադեպը եւ նշել, որ կատարված զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 6 հատ կրակված պարկուճ, 3 հատ փամփուշտ:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փակուղու կամրջակի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Հրազդանի 10-11 բնակիչներ, նրանցից մեկի մոտ անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է գազային ատրճանակ: Հանգամանքները պարզվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ