News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն եւ ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ բեն Ռոդսը Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին հաստատել են, որ Միացյալ Նահանգների նախագահը որոշել է ապրիլի 24-ի իր հայտարարությունում չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

«Այն, որ նախագահ Օբաման զիջեց Թուրքիային, ազգային ամոթ է: Ավելի պարզ ասած՝ դա դավաճանություն է ճշմարտությանն ու վստահությանը»,- հայտարարել է Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

«Մինչ ապրիլի 24-ին համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին, նախագահ Օբաման, ցավոք, մեր երկրի հեղինակությունն օգտագործում է ոչ թե ի պաշտպանություն ճշմարտության, այլ մեկ այլ երկրի տաբուի կանոնը պաշտպանելու համար»,- հայտարարել է Հաչիկյանը:

ANCA-ն հիշեցրել է, որ ընտրվելու համար Օբաման ոչ երկիմաստ խոստացել էր 1915-23 թ.թ. Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայերի սպանությունները Ցեղասպանություն ճանարել: 2008 թվականի հունվարի 19-ի հայտարարությունում նա գրել էր. «Անհնար է ժխտել այդ փաստերը: Պաշտոնական տրամաբանությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, անընդունելի է: Որպես սենատոր՝ ես հստակ կերպով սատարում եմ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ