News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ուլնեցի փողոցում հուլիսի 29-ին Մխիթարյան ամուսինների սպանության մեջ կասկածվող տղամարդուն քիչ առաջ հայտնաբերել են:

NEWS.am-ի տեղեկություններով՝ տղամարդը հրազենային վնասվածք է ունեցել, նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը:

Նշենք, որ 53-ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյանները երկու զավակ ունեին: Նրանց դուստրը Հայաստանում չի բնակվում, որդին ծառայում է բանակում: Նրանց սպանել էին ավտոտնակի առջեւ, որտեղ ապրում են: Սպանված տղամարդն ավտոտնակի հարեւանությամբ ավտոտեխսպասարկման կետ ուներ:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի 29-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, ամուսիններն ընկած են գետնին, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անձը չպարզված տղամարդը հրազենային կրակոցներ է արձակել ամուսինների վրա, որոնք տեղում մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ