News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեկն է այն18 երկրներից, որտեղ չկան կանանց իրավունքները սահմանափակող օրենսդրական սահմանափակումներ։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի խմբի հրապարակած` «Կանայք, Բիզնեսը եւ Օրենքը» 2016թ. զեկույցում։

Մյուս 17 երկրներն են Կանադան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Մալթան, Մեքսիկան, Նամիբիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Պերուն, Պուերտո Ռիկոն, Սերբիան, Սլովակիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Իսպանիան, Թայվանը, Չինաստանը:

Յուրաքանչյուր երկու տարին մեկ հրապարակվող զեկույցը գնահատում է այն օրենքները, որոնք խտրական վերաբերմունք են կիրառում կանանց եւ տղամարդկանց միջեւ`սահմանափակելով կանանց աշխատելու կամ բիզնես հիմնելու եւ ղեկավարելու հնարավորությունը։

Զեկույցը կազմելու համար դիտարկվում է յոթ հիմնական ցուցանիշ` մատչումը տարբեր հաստատություններին, սեփականություն ունենալու իրավունքը, աշխատանք ստանալու,  աշխատանքային խրախուսման, վարկեր ստանալու, դատարան դիմելու հնարավորությունները, եւ պաշտպանվածությունը բռնություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ